Shamshyan.com-ը գրում է.

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի 9-րդ փողոցի 1/18 հասցեում գործող անասնաֆերմայում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։

Մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, անասնաֆերմայի աշխատակիցները, սակայն անզոր են եղել կանխել կրակի տարածումը։ Արդեն ժամանած Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են անասնաֆերմայում առաջացած հրդեհը։

Հրշեջները գոմից դուրս են բերել մայրացու խոզերին և գոջիներին։ Հրդեհը մարելուց հետո գոմում հայտնաբերվել են 150-ից ավելի սատկած խոզ ու գոջի, իսկ այն խոզերն ու գոջիները, որոնք որ փրկվել են, մեծ մասը, ըստ մասնագետի, հնարավոր է՝ չապրեն, քանի որ ամբողջովին ստացել են այրվածքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել