Հաշվի առնելով կորոնավիրուսի  տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ:

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցով՝ [email protected]:

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել