Ամերիկացի գործարար Սթիվ Քարինգթոնը երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին իր աջակցությունը ցույց տալու յուրահատուկ տարբերակ է գտել. տղամարդն իր Lamborghini Huracan սուպերքարը պատել է Թրամփի նկարով:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, տղամարդը պատմել է, որ 240 000 դոլար արժողությամբ մեքենան ավելի շատ դրական, քան բացասական արձագանքներ է ստացել: Ոմանք նույնիսկ մոտենում են ու մեքենայի հետ լուսանկարվելու թույլտվություն խնդրում:

Քարինգթոնը պատմել է, որ շատ է հավանում նախագահին և ցանկանում է, որ նա հաղթի այս տարի կայանալիք ընտրություններում:

Աղբյուրը հավելում է, որ մեքենայի վրա Թրամփը պատկերված է՝ զենքով և ԱՄՆ դրոշի ֆոնին: Քարինգթոնի նպատակն է այնպես անել, որ նախագահն ի վերջո տեսնի մեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել