Ռեփեր Ջիգանը հայտնվել է վերականգնողական կենտրոնում՝ որդու, Դավիդի ծննդից մեկ ամիս անց: Այս մասին հայտնել է kp.ru-ն՝ հղում անելով հենց դերասանի հայտարարությանը:

Ջիգանը Instagram-ի իր էջում հայտարարել է, որ գտնվում է «գժանոցում», որտեղ նրան լավ բուժում և կերակրում են:

Միևնույն ժամանակ, կադրերում երևում է, որ դերասանը սափրել է մորուքն ու հոնքերը: Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, Ջիգանի վերականգնողական կենտրոնում հայտնվելուց հետո, սոցցանցերում կարճ գրառում է հրապարակել. «Ես պարզապես չեմ ուզում արթնանալ այս աշխարհում»:

Պարբերականի համաձայն՝ մի քանի օր առաջ Ջիգանը հարբած վիճակում Instagram-ում ուղիղ հեռարձակում է կազմակերպել, որի ընթացքում խմել է և հայհոյել: Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, ծնվել է դերասանի առաջին որդին՝ Դավիդը: Ջիգանը և Օքսանա Սամոյլովան նաև երեք դուստր ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել