Ավստրալիայում երկու կանայք սուպերմարկետում կռվել են  զուգարանի թղթի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով տեղական ոստիկանությանը:

Կռվարարները ծանուցագիր են ստացել, որ մինչեւ 2020 թվականի ապրիլի 28-ը  պետք է ներկայանան դատարան, հայտնել են ոստիկանությունից:

Նշվում է, որ Ավստրալիայում զուգարանի թղթի վաճառքը նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին սահմանափակ է խանութներում՝ մեկ տուփ մեկ մարդուն: Ներկայումս Ավստրալիայում վարակված է 70 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել