Սմարթֆոնների եւ համակարգիչների չափից դուրս օգտագործումը կարող է առաջացնել ուղեղի գերհոգնածություն, ինչը կհանգեցնի դեմենցիայի եւ դեպրեսիայի զարգացման: Այդ մասին հայտնել է Nikkei Style-ը՝ վկայակոչելով ճապոնացի գիտնականների կարծիքը։

«Օկումուրա» հիշողության կլինիկայի տնօրեն նյարդավիրաբույժ Այումի Օկումուրայի խոսքով՝ վերջին ժամանակներս ավելացել է մարդկանց մոտ «հիշողության խանգարման» դեպքերի քանակը: Ըստ որում այդ ախտորոշումը տալիս են ոչ միայն տարեց մարդկանց: Ռիսկի կատեգորիայում են գտնվում 30-ից մինչեւ60 տարեկան անձինք: Հենց նրանք ենք ավելի հաճախ օգտվում համակարգիչներից եւ սմարթֆոններից՝ ծանրաբեռնելով իրենց ուղեղը տեղեկատվությամբ:

Երբ ընդունվող տեղեկատվության քանակը մեծանում է, ուղեղը գլուխ չի հանում մշակումից եւ վերածվում է աղբակույտի»,- պատմել է Օկումուրան: Դրանից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս անպայման հանգիստ տալ ուղեղին, կրճատել դեւայսներից օգտվելու ժամանակը, ինչպես նաեւ լավ քունն առնել: Օգտակար է նաեւ կարճատեւ 15-րոպեանոց քունը ճաշի ընդմիջման ժամանակ: Բացի դրանից, մասնագետները խորհուրդ են տալիս սնվելու ժամանակ չօգտվել գաջեթներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել