168.am-ը գրում է.

Տոկիոյի ֆոնդային բորսայում, որը խոշորագույնն է Ասիայում, այս շաբաթ կայացած առաջին սակարկությունները մարտի 9-ին ավարտվել են գնանշումների փլուզմամբ աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածման եւ նավթի գների համաշխարհային նվազման ֆոնին: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին) առեւտրաշրջանի փակման պահին Ճապոնիայի համար հանգուցային Nikkei ինդեքսը, որն արտացոլում է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, ընկել է 5,07 տոկոսով՝ մինչեւ 19698,76 կետի նշագիծ: Ավելի ընդգրկուն TOPIX ինդեքսը, որն արտացոլում է բորսայի էլիտային առաջին սեկցիայում ներառված բոլոր ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, նվազել է 5,61 տոկոսով՝ մինչեւ 1388,97 կետ:

Զգալի անկման գլխավոր գործոնները դարձել են աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը եւ լուրերն այն մասին, որ ՕՊԷՔ+-ի երկրները Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքներով չկարողացավ պայմանավորվել նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ կորոնավիրուսի պատճառով պահանջարկի անկման պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել