Դիզայներ Պիեռ Կարդենը վաճառքի է հանել Եվրոպայի ամենաթանկարժեք առանձնատունը։ Այն գտնվում է ֆրանսիական Լազուրե ափում։ Նրա մակերեսը մոտ 1.2 հազար քառ. մ է։

Առանձնատունը շատ անսովոր տեսք ունի և նման է այլմոլորակային շինության, սակայն այն միանգամայն հարմարավետ է, և Պիեռն այն գնել է 1990-ական թվականներին՝ աճուրդի ժամանակ։ Դիզայներն այն վաճառքի է հանել 305 միլիոն եվրոյով։

Այսքան մեծ տարածության վրա շատ հարմարություններ կան։ Այստեղ կա 10 ննջասենյակ և 11 լոգարան, պանորամային լաունջ հատված և հյուրասենյակ։

Շինության մեջ ուղիղ գծերն ու անկյունները բացակայում են, բոլոր սենյակները շրջանաձև են։ Դիզայնն ընդգծելու համար մահճակալները, բազմոցները և սեղանները նույնպես շրջանաձև են պատրաստվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել