Երկրագնդի վրա մարդկության գոյության ժամանակահատվածում շատ անգամներ տարբեր քաղաքակրթություններ են ստեղծվել։ Մինչ ժամանակակից քաղաքակրթության ստեղծվելը մշակույթի և գիտության մի շարք օջախներ են ստեղծվել և անհետացել, սակայն մի քանիսը միանգամից են դադարեցրել իրենց գոյությունը և այն էլ՝ իրենց զարգացման գագաթնակետին։ Մի քանի հարյուրամյակ գիտնականները փորձում են հասկանալ նրանց անհետացման առեղծվածը, սակայն ապարդյուն։

Միկեններ

Հզոր քաղաքակրթություն է, որն իր հետքն է թողել պատմության մեջ։ Հիշեք դպրոցական ծրագիրը՝ Ագամեմնոն արքայի առասպելը, որտեղ շատ է խոսվում միկենների մասին։ Իրենց երկիրը չէր կարողանում բնակիչներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, այդ պատճառով նրանք առևտրականներ դարձան։ Երբ և ինչպես է տեղի ունեցել այս քաղաքակրթության մայրամուտը՝ պատմությանը հայտնի չէ։ Մեկ ակնթարթում միկեններն անկում ապրեցին, իսկ բնակիչները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ։

Քմերական կայսրություն

Քմերները 9-րդ դարում հզոր կայսրություն էին ստեղծել։ Ժամանակակից Կամբոջիայի տարածքը նրանց քաղաքակրթության օրրանն էր։ Խիզախ զինվորները և հրամանատարները շատ արագ գրավեցին տարածաշրջանի ողջ իշխանությունը։ Սակայն այս քաղաքակրթությունը երկար կյանք չունեցավ. բավականին հզոր ազգը, ամեն ինչից դատելով, կործանվել է սեփական մեղքերի պատճառով։

Անասազի քաղաքակրթություն

Ինքնաբավ մշակույթը դարձել է ավելի քիչ զարգացած հնդկական պուեբլո քաղաքակրթության հիմնադիրը։ Անասազի բնակիչները շինարարության սեփական համակարգն էին ստեղծել. նրանք շինությունները կառուցում էին անմիջապես ժայռերի մեջ։ Ամենայն հավանականությամբ, քաղաքակրթության անկման պատճառը եղել են այլ ցեղերի ագրեսիվ հարձակումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել