Hraparak.am-ը գրում է․

Մենք տեղեկություն ենք ստացել որ ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները լարվել են, բանը հասել է նրան, որ Գոգյանը պատրաստվում է լքել պաշտոնը։ Հեռանալու որոշմանը նպաստել է նաեւ Հարությունյանի վիճարկելի ցուցումները։ Նրա վերջին հրահանգը Գոգյանին եղել է Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ, մասնավորապես՝ հրահանգել է վերջինիս գիտական աստիճանից զրկել՝ հենվելով նրա ատենախոսության վրա։

Գոգյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ տեղեկությանն՝ ասաց․ «Եկեք այդ հարցին չպատասխանեմ, մոտական ժամանակներին եկեք սպասենք էլի»։

Հարցին՝ թե առաջիկայում ինչ-որ բան է լինելո՞ւ, նշեց․ «Դժվարանում եմ ասել։ Եկեք մի 2-3 շաբաթից խոսենք»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը, որին մեղադրում էին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, թողել էր զբաղեցրած պաշտոնը: Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ նրա ատենախոսության մեջ գրագողության դեպքեր են հայտնաբերվել։ Հայրապետյանի ատենախոսության մեջ գրագողության մասին բարձրաձայնել էին մի խումբ դասախոսներ, որոնք դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնած բարեփոխումներից՝ մասնավորապես դասախոսական նոր կազմի մրցույթից, որն ըստ բողոքողների, անօրինական էր։
 
Ի դեպ, ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ եւս գրագողոյության դեպքեր են հայտնաբերվել, սակայն իշխանությունը չի շտապում նրան այդ հիմքով հեռացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել