Ֆրանսիայում կեղծ ոստիկանները 171 դոլարի չափով տուգանել են չինացի ուսանողներին՝ հասարակական վայրում դիմակ կրելու համար, հաղորդել է Փարիզում Չինաստանի դեսպանատունը:

«Օրերս արտերկրում սովորող չինացի ուսանողները սոցցանցերում հաղորդել են, որ հասարակական վայրերում դիմակ կրելու պատճառով «ոստիկանությունը» նրանց տուգանել է 150 եվրոյով՝ դեմքը թաքցնելու արգելքի մասին օրենքը խախտելու համար: Ստուգումից հետո ֆրանսիական ոստիկանությունը և իրավապահները հայտարարել են, որ այդ մարդիկ ոստիկաններ չեն եղել և բժշկական պատճառներով դիմակ կրելն անօրինական չէ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակն է: ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Վերջին տվյալներով Չինաստանում հիվանդության զոհ է դարձել 3119 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել