Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում աճել է 265-ով եւ հասել 1112-ի: Այդ մասին Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը մարտի 9-ին հայտնել է իր ամենօրյա ամփոփագրում:

Ամենից շատ վարակվածներ (484) գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասում: Բավարիայում գրանցվել է 256 վարակված, Բադեն-Վյուրտեմբերգում՝ 199: Վարակման դեպքեր են գրանցվել 16 երկրամասերից 15-ում:

Ինչպես հայտարարել են RKI-ում, վարակման ռիսկը մնում է չափավոր: ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանն ավելի վաղ ասել է, որ հիվանդության տարածման բարձրակետը երկրում դեռ չի անցել: Նաեւ նա հայտարարել է, որ հիվանդության դեպքերի 80 տոկոսը պացիենտների մոտ ընթանում է թեթեւ ձեւով կամ ընդհանրապես առանց ախտանշանների: Նախօրյակին Շպանը հանձնարարել է չեղարկել 1000-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր զանգվածային միջոցառումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել