Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկու շատ կարևոր նախագծի: Մեկը կոչված է ատելության խոսքի դեմ պայքարել, մյուսը շատ ավելի կարևոր է և միտված է օրինականացնել ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձումը: Էս նախաձեռնությունը Նիկոլի հաշվարկով պիտի լռեցնի ընդդիմադիրներին, ովքեր պիտի վախենան տները կորցնելուց: Իմ կարծիքով, իհարկե, հերթական օլոմբան է ֆռալու, վախենալու փոխարեն մարդիկ էլ ավելի են կատաղելու, բայց դա էս պահին այդքան էլ էական չէ: Էականն այն է, որ Նիկոլն այս օրենքով իրավական հիմքեր է դնում 1991 թվականից ի վեր կուտակված կապիտալի վերաբաշխում իրականացնելու համար:

Այս կառավարությունը, ըստ ամենայնի, այս պրոցեսը տապալելու է, ինչպես բոլոր մնացած պրոցեսները, որոնք ես, ի դեպ, գրեթե միշտ սատարել եմ՝ կուտակայինն էլ, բանկային գաղտնիքն էլ, բալայինն էլ, սպանդանոցներն էլ, հանրաքվեն էլ... Անունս ա հելել որպես ընդդիմադիր, իրականում, Արցախից զատ, ինչ արել են, ես ողջունել եմ: Ու ողջունել եմ, որովհետև գիտեմ, որ սրանք շատ արագ են հեռանալու, ու մոտավորապես գիտեմ՝ ով ա գալու սրանցից հետո, ու կինոն սկսելու ա:

Հ.Գ. Առանձնահատուկ զվարճալի է դիտել, թե ոնց են հին օլիգարխները, Նիկոլի կողքը կանգնելով, իրենց կուտակած կապիտալի վճիռները ստորագրում: Օրինակ` Ծառուկյանի ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել... Իրենց դեպքում դա Չ-դեմն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել