Armenpress.am-ը գրում է․

Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակը հասել Է 374-ի: Այդ մասին հայտնել Է երկրի Հանրային առողջապահության դաշնային գրասենյակը: Մեկ օր առաջ հաղորդվել Էր 332 վարակվածի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժամը 12:00-ի (Երեւանի ժամանակով 15:00) տվյալների համաձայն, Շվեյցարիայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակված 374 մարդ: Դեպքերից 312-ը հաստատվել են լաբորատոր հետազոտություններով, եւս 62-ն սպասում են կրկնակի թեստի: Նախօրյակին իշխանությունները հաստատել են COVID-19-ից մահվան երկրորդ դեպքը: Հիվանդության զոհ Է դարձել 76-ամյա մի տղամարդ՝ Բազել-գյուղական կիսականտոնից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել