168.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ Էրեբունի բ/կ-ում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Մի քանի օր առնվազն կմնա»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն. նշանակվել էր ստացիոնար բուժում։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել