168.am-ը գրում է.

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, որն ստեղծվել է երկրի կառավարության կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր 13 վարակվածի մասին, նրանց մեծամասնությունն այցելել էր Իտալիա կամ շփումներ էր ունեցել Իտալիայից ժամանածներիի հետ, մնացածն այցելել էր Իրան: Վարակվածների թվում է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն:

«Վարակվածների թվիը 15 է, կարանտինի ռեժիմում է 141 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 51 հոգի»,- նշվում է կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել