168.am-ը գրում է․

Մարտի 8-ին, ժամը 18:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Արայիկ Գ., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռաֆիկ Ա.-ն (ծնված 1966 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արամ Գ.-ն (ծնված 2008 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել