168.am-ը գրում է․

Վրաստանում, մարտի 8-ի դրությամբ, նոր կորոնավիրուս է հայտնաբերվել 13 մարդու մոտ, որոնք գտնվում են Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցում։ Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման նոր դեպք։ Վրաստանում մեկ վարակվածի մոտ սկսել է զարգանալ երկկողմանի թոքաբորբ, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, Իրանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 49 մարդ, ինչը զոհերի ամենամեծ ցուցանիշն է, ընդամենը փետրվարի 19-ից սկսած մահացել է 194 մարդ, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը։

Նրա խոսքով՝ վերջին երկու օրերի ընթացքում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի «համեմատական նվազում»։ Եթե մարտի 6-ին Իրանը գրանցել է վարակման դեպքերի 1234-ով ավելացման ռեկորդային ցուցանիշ, ապա վերջին օրում գրանցվել է 743 նոր դեպք։ Այդ տվյալները հաշվի առնելով՝ Իրանում վարակումների ընդհանուր կազմել է 6 հազ. 566, ընդ որում՝ 2 հազ. 134 մարդ առողջացել է։

«Մեկ օրվա ընթացքում մենք ստացել ենք 49 մահվան դեպքի մասին հաղորդում, ներկայիս դրությամբ, զոհվել են առնվազն 194 հայրենակիցներ»,- հայտնել է Ջահանպուրը։ Նա նկատել է, որ մեկ օրվա ընթացքում մահերի ամենամեծ թիվը եղել է 21-ը։

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի բոլոր նահանգներում։ Դեպքերի թվով առաջինը Թեհրանն է (1705 վարակում), որին հաղորդում են Ղոմը (685), Մազանդարանը (620) և Սպահանը (564).

gisanddata.maps.arcgis.com-ի համաձայն, Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 դեպք, Թուրքիայում պաշտոնապես նման դեպքեր չեն գրանցվել, Ռուսաստանում հայտնաբերվել է 15 դեպք, որից երեքը՝ մարտի 8-ին։ Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու միակ դեպքը։

Ընդհանուր առմամբ, մարտի 8-ի դրությամբ, 107 երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարկվելու 107 հազ. 352 դեպք, բուժվել է 60 հազ. 558 մարդ, մահացել՝ 3 հազ. 646-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել