Ֆրանսիայի Բուրժ քաղաքում աճուրդի է հանվել 18-րդ դարի ճենապակյա սկահակ, որը պատկանել է կայսր Ցիանլուին, հայտնում է France Bleu-ն:

Փորձագետները լոտը գնահատել են մոտ 1-2 միլիոն եվրո, բայց Չինաստանից մի գնորդ սկահակի համար առաջարկեց 4,1 միլիոն եվրո:

Ըստ ռադիոկայանի, սկահակը պատկանել է ֆրանսիական մի ընտանիքի:

Նշվում է, որ ճենապակյա սկահակը զույգ ունի, որը 4 միլիոն եվրոյով 13 տարի առաջ վաճառվել է Մեծ Բրիտանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել