Չափավոր սպառումը`օրական մեկ ձու, չի վնասի առողջությանը, մասնավորապես, սիրտ-անոթային համակարգը: Սննդակարգում ձվի թույլատրելի քանակը բացահայտել են Հարվարդի համալսարանի հանրային առողջության դպրոցի մասնագետները, գրում է CNN Health-ը:

Սննդաբանության բաժնի ղեկավար Ֆրանկ Հուի խոսքով ՝ նախաճաշելիս երկու ձու կարելի է ուտել ոչ ավելի, քան շաբաթը մեկ կամ երկու անգամ: Ձվի դեղնուցը շատ խոլեստերին է պարունակում. արյան մեջ դրա ավելցուկը առաջացնում է սրտանոթային համակարգի աթերոսկլերոզ և մեծացնում այլ հիվանդությունների ռիսկերը:

Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել 34 տարվա ուսումնասիրության հիման վրա, որի ընթացքում մասնակցել են լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող 215 հազար մարդ: 2-րդ տիպի շաքարախտով տառապող մարդկանց խորհուրդ է տրվել ձու ավելի քիչ օգտագործել՝ սրտի հիվանդությունների մեծ ռիսկի պատճառով:

2019 թվականի օգոստոսին սննդի անվտանգության եվրոպական մարմնի գիտնականները (EFSA) եզրակացրին, որ կտավատի սերմեր ուտելը կարող է առաջացնել ցիանիդային թունավորում։ Հայտնի է, որ կտավատի սերմերը հարուստ են մանրաթելով, օմեգա-3 ճարպաթթուներով և միկրոէլեմենտներով: Սննդարտադրողները հաճախ կտավատի սերմեր են ավելացնում չոր նախաճաշի, շիլաների ու յոգուրտների մեջ: Այնուամենայնիվ, կտավատի սերմերը պարունակում են նաև օրգանական միացություն՝ ամիգդալին (ցիանոգենիկ գլիկոզիդ), որը գազանման ցիանիդ է արտադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել