Shamshyan.com-ը գրում է․

Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Ժամը 09։30-ի սահմաններում Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Շ-ն իր վարած Infiniti մակնիշի 36 RC 686 համարանիշի ավտոմեքենայով Զվարթնոց թաղամասից Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Հարություն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և միջից դուրս բերել վարորդին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել