168.am-ը գրում է․

Թայլանդի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Թայլանդի Առողջապահության նախարարության ներկայացուցչի հայտարարությանը:

Տվյալների համաձայն` երկու անձինք, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը, մարտի 2-ին Իտալիայից Թայլանդ ժամանած խմբի անդամ են: Խմբի մյուս անդամները մեկուսացվել են և սպասում են թեստերի պատասխաններին:

Թագավորությունում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 50-ի, հիվանդությունից բուժվել է 31 հոգի: Բժիշկների հսկողության տակ այժմ գտնվում է 4234 մարդ, որոնցից 1726 պահվում են հիվանդանոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել