Քարոզարշավի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Լոռու մարզ։ Գյուղերից մեկում տեղացիների հետ հանդիպման ժամանակ և բուկլետ բաժանելիս մի կին վարչապետին ասաց. «Մենք միշտ ձեզ հետ ենք։ Այո՛, պետք է փոխվի այս կառավարությունը (տես 0.8 րոպեից)»։ 

Անկեղծ ասած՝ լիովին համաձայն եմ տիկնոջ հետ։

Հ.Գ. Իսկ եթե լուրջ, սա ողբերգություն է։ Այս մակարդակի ընտրողը պետք է «այո» կամ «ոչ» ասի հանրաքվեին։ Միակը, ում ձեռնտու է գործ ունենալ սույն մասսայի հետ, որը կազմում է հայաստանյան ընտրողների մեծամասնությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել