Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկած անձին ազատ են արձակել, գրավով, դատարանը...

Արա Մխիթարյանի մասին գրելիս ամեն անգամ հիշում եմ Վահե Ավետյանի ողբերգական դեպքը, երբ այսօրվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները կամովին փռվում էին ասֆալտին, բոցաշունչ ելույթներ էին ունենում արդարության ու արդարադատության մասին, հայհոյում պետությունն ու իշխանություններին։

Այն ժամանակվա փողոցային ակտիվիստները, որոնք առիթը չէին կորցնում պատվերով փողոցներում պառկելու ու արդարություն պահանջելու, այսօր թանկարժեք կոստյումներով ու փողկապներով ծվարել են իշխանության տարբեր կաբինետներում և վայելում են ծառայողական մեքենաներն ու քարտուղարուհիներին, միլիոնների հասնող պարգևավճարներն ու անվերջանալի գործուղումները։

Նրանց այլևս չեն հետաքրքրում արդարությունը, արդարադատությությունը, օրինականություն, մարդու իրավունքներն ու ազատությունները։

Խնդիրը լուծված է, իշխանությունը՝ վերցված։

Իսկ հայկական բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը տղայի հոսպիտալի մոտ բողոքի ակցիա է անում, սակայն Վահե Ավետյանի առիթով իրենց պատառոտող պետական չինովնիկ դարձած քաղակտիվիստները չկան, կորել են, հավես չկա։

Բայց որքան կեղծ է ամեն ինչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել