Hraparak.am-ը գրում է․

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Մուրացան հոսպիտալի շենքի դիմաց։

«Ես խնդրում եմ, բոլորդ հեռու մնացեք Հայոց բանակի սպաներից, հեռու մնացեք Հայոց բանակից, այ էդ տիպի ճիվաղներից։ Ականջներիդ օղ արեք, հայոց բանակի հիմնասյուները հայոց բանակի սպաներն են, չի կարելի խաղալ էդ մարդկանց կյանքի, ճակատագրի հետ։ Մենք պատերազմող երկիր ենք ու ցանկացած վայրկյան կարող է պատերազմ լինել, ձեր նմանները չեն կարող գալ ու մեր հետ գնալ պատերազմի, որովհետև իրենք հոգեբանորեն էլ պատրաստ չեն։ Հայ ազգ, էս ատելությունը վերացրեք, իրականում շատ զզվելի է դառել, դառել է ատելության չգիտեմ ինչ, մենք էս ատելությունով չեն կարող շատ երկար առաջ գնանք, մենք ներսից ենք քանդվում։ Ես կառաջարկեի, որ էդ ֆեյսբուքը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում փակեին։ Էդ մի հատ տուն է դառել, որտեղ բոլորը մեկը մեկին քրֆում են, մեկը դառել է Պողոսը, մեկը Պետրոսի զոմբին, մեկը եսիմ ում պիցցա ուտողը։ Մենք որպես սպա հորդորում ենք բոլորին, որ սիրեք իրար, լինեք հանդուրժող»,- լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, որը նույնպես միացել է Մխիթարյանի հարազատների կողմից իրականացվող բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը 
ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել