Ինչպես արդեն հայտնի է, Գյումրիում տեղի է ունեցել ողբերգական մի դեպք, որի արդյունքում մահացել է 43 տարեկան մի կին, և ծանր վնասվածքներ է ստացել 13 տարեկան աղջիկ երեխա։
Այդ մարդասպանին միանշանակ հարկավոր է հրապարակավ խստագույնս պատժել օրենքի սահմաններում, չնայած նման անասուններին հասնում է մարդկային ամենակոշտ դատաստանը։

Նա տղամարդ չէ, նա սեռ և ազգություն չունի, մարդասպանն ընդամենը մի կենսաբանական երևույթ է, որը պետք է պատասխան տա իր կատարած քայլի համար։

Ցավալի է, բայց այս ամենի հետ մեկտեղ հիմա հազար ու մի «մտահոգ» անձինք և կազմակերպություններ կսկսեն «վաճառել» այդ ընտանիքի դժբախտությունը, որպեսզի մի երկու կոպեկ գրանտ պոկեն իրենց տերերից, ինչպես նաև այս ահավոր արարքի ներքո առաջ տանեն ապազգային, հակահայկական տարատեսակ կոնվենցիաներ։

Ժողովուրդ ջան, ոչ մի դեպքում, հանկարծ չի կարելի թույլ տալ, որ մարդկանց ողբերգության և վշտի հաշվին այլասերության և ընտանիքների քանդման քարոզ ընթանա։

Եղե՛ք զգոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել