Չինաստանի կառավարությունը բնակչությանը պաշտոնապես թույլատրել է ուտել դիետիկ գորտեր և որոշ տեսակների կրիաներ, չնայած նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սննդի մեջ վայրի կենդանիների մսի գործածման համազգային արգելքին: Այդ մասին ասված է Չինաստանի գյուղատնտեսության և գյուղի նախարարության հրապարակած հայտարարության մեջ։

Որոշմանը համապատասխան, այդ մանր կենդանիներն այժմ Չինաստանում կդասվեն «ջրային կենդանիների» կատեգորիային: Իշխանությունները կանոններից բացառություն են արել համապատասխան որոշումն ընդունելուց մեկ շաբաթ անց: Դրա շնորհիվ սնանկացումից կփրկվեն բազմաթիվ ռեստորաններ և ագրարային տնտեսություններ, որոնք մասնագիտացած են նրբախորտիկների բուծման և վաճառքի բնագավառում: Պաշտոնական տվյալներով՝ սննդի մեջ գորտի մսի գործածման արգելքը Չինաստանում զգալի եկամուտներից կզրկեր շուրջ 2 միլիոն մարդու և կարող էր զարկ տալ գործազրկությանը: Բացի դրանից, տասնյակ միլիոնավոր սպառողներ այլես չէին կարողանա վայելել ավանդական խոհանոցի բազմաթիվ կերակրատեսակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել