Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 185-ով եւ հասել 534-ի: Այդ մասին Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը (RKI) մարտի 6-ին հայտնել է իր ամենօրյա ամփոփագրում:

Սա ԳԴՀ-ում վարակվածների թվի օրական ամենախոշոր ավելացումն է կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր: Ամենաշատ դեպքերը՝ 281, գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա արեւմտյան դաշնային երկրամասում: Բադեն-Վյուրտեմբերգում կա 91 հիվանդ, Բավարիայում՝ 79:

Վարակման դեպքեր են գրանցվել 16 երկրամասերից 15-ում:

Ինչպես հայտարարել են RKI-ում, վարակման ռիսկը մնում է չափավոր: Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանն ավելի վաղ ասել է, որ երկրում հիվանդության տարածման առավելակետը դեռեւս չի անցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել