«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 19–ին լրանում է ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման 6–ամսյա ժամկետը։ Մինչ վերջնաժամկետի ավարտը պաշտոնյաները պետք է նշանակված լինեն։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ արդեն որոշել է, թե ում է նշանակելու, բայց անուններ չի հրապարակել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, հարցը միայն ղեկավարներին նշանակելով չի ավարտվելու: Վերջին շրջանում շատ է խոսվում ուժային կառույցների աշխատանքի վերաբաշխման, ընդհանուր համակարգերում ամբողջական վերադասավորումների ու նոր բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Որոշ ուժեր, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվող անձինք, հիմնականում առաջ են քաշում այն պնդումը, որ ուժային կառույցները խորհրդային կարգերի ժառանգություն են, և այնտեղ պետք է փոխել ամեն ինչ՝ առաջին հերթին հոգեբանությունը։

ՀՀ նոր իշխանություններն առանձնապես դեմ չեն այս գաղափարներին և փորձում են տարբեր առիթներով հարցը հանրային լայն շրջանակներին հասու դարձնել։

Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է ոստիկանությունը դարձնել ներքին գործերի նախարարություն, սրան զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները, բայց նրանցից ավելի շատ՝ մերձիշխանական սատելիտ գործիչներն ու ՀԿ ներկայացուցիչները բավականին ակտիվորեն խոսում են ԱԱԾ-ում լուրջ վերադասավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին։ Տարբեր հարցազրույցներում և մեկնաբանություններում նշվում է, թե «ժամանակն է, որ ԱԱԾ-ն, որպես կառույց, արմատապես փոփոխվի»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել