Ավստրալիայում NT News-ը լրացուցիչ ութ դատարկ էջ է տպել՝ երկրում զուգարանի թղթի պակասի ֆոնին, հայտնում է CNN-ը:

«Վերջացել է զուգարանի թուղթը: NT News-ն կօգնի ձեզ»,- հաղորդում է պարբերականը:

Ավստրալացիները մեծ քանակությամբ զուգարանի թուղթ և հիգիենայի այլ պարագաներ են գնում՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: Որոշ խանութներ մեկ անձի կողմից զուգարանի թղթի գնման չափաքանակ են սահմանել:

Ավելի վաղ հաղորդվել էր Ավստրալիայում կորոնավիրուսով վարակման 42 և մահվան մեկ դեպքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել