168.am-ը գրում է.

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են հիվանդանոց եւ կարանտինային կենտրոն տեղավորել անմարդաբնակ կղզիներից մեկում կորոնավիրուսով ախտահարվածների համար: Այս մասին հայտնել է The Jakarta Post թերթը։

Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրերս զինված ուժերի գլխավոր հրամանատար ավիացիայի մարշալ Հաջի Թչահջանթոն այցելել է Ռիաուի արշիպելագի նահանգի կազմի մեջ մտնող մի քանի կղզիներ եւ ի վերջո ընտրել Գալանգ կղզին: Նրա խոսքով՝ այնտեղ պահպանվել են բարաքները, որոնցում 1976-ից մինչեւ 1996 թվականը տեղավորվել են Վիետնամից եկած փախստականները: Բացի դրանից, այնտեղ անցկացվել է էլեկտրականություն, կան խմելու ջրի հորատանցքեր: Միեւնույն ժամանակ Գալանգը 50 կիլոմետր է հեռու միջազգային օդանավակայանից, որը գտնվում է հարեւան Բաթամ կղզում:

Ինչպես նշել է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, «մեկ ամսվա ընթացքում այնտեղ կարողէ ինֆեկցիոն հիվանդանոց բացվել հազար մարդու համար»:

Հարավարեւելյան Ասիայի խոշորագույն երկրի իշխանությունները մարտի 2-ին հիվանդության երկու դեպք են հաստատել երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել