Ներկայացնում ենք երեխային առանց դեղի ցավից ազատելու 6 միջոց:

1. Գլխացավ և ատամի ցավ
Եթե տեսնում եք, որ երեխան տանջվում է, մերսեք ոտքերի մատների ծայրերը: Այս մերսումը կարելի է նաև քնի մեջ անել:

2. Ցավ քթում
Ցավը մեղմացնելու համար մերսեք ոտքերի մատների հիմքը: Շատ ուժեղ մի սեղմեք:

3. Կուրծք
Ոտնաթաթերը մերսեք մատներից քիչ ցածր կամարի վրա: Շատ ուժեղ չմերսեք, շրջանաձև շարժումներով՝ երեխային հազից ազատելու համար:

4. Ստամոքսի ցավ
Եթե երեխան սամոքսի խանգարմամբ, սպազմներով և շնչարգելությամբ է տառապում, մերսեք ոտքի կենտրոնը ոտնաթաթի կամարի ամենասկզբում:

5. Ցավ որովայնում (վերևում և ներքեևում)
Փորկապության, այրոցի և չմարսելու դեպքում մերսեք ոտնաթաթի կենտրոնի և բարձիկի մեջտեղի հատվածը: Եթե երեխան տառապում է գազերից և փքվածությունից ցավով, մերսեք ոտնաթաթի մեջտեղի և կրունկի հատվածը:

6. Հետույք
Շփեք կրունկը: Դա կօգնի նաև փորկապության և ստամոքսի խանգարումների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել