Ամեն մարդ իր սովորություններն ունի՝ ինչպես լավ, այնպես էլ վատ։ Ուզենք մենք, թե չուզենք, դրանք մեր կյանքի մի մասն են դարձել։

Այսօր ներկայացնում ենք 7 սովորություններ, որոնք կարող են վկայել հոգեբանական խնդիրների մասին։

1. Դուք կրծում եք գրիչը կամ մատիտը (հնարավոր է նաև եղունգները)

Ձեր խնդիրը պերֆեկցիոնիզմն է։ Մասնագետների խոսքերով՝ պատճառը սեփական ձեռքբերումների անվստահությունն է։ Բացի այդ՝ դուք այլ արդյունք չեք ընդունում՝ բացի կատարյալից։

Հոգեբանի խորհուրդը. հասկացեք, որ ավելի լավը լավի թշնամին է։

2. Դուք մատով պտտում եք ձեր մազերը կամ կոճակը

Ձեր խնդիրը անվստահությունն է սեփական ուժերի նկատմամբ։

Հոգեբանի խորհուրդը. սովորեք թուլանալ։ Մինչ դուք պլաններ եք կազմում, կյանքն անցնում է։

3. Դուք պոկում եք շշերի պիտակները կամ կտրում եք հագուստի վրայի պիտակները

Ձեր խնդիրն այն է, որ դուք կայունության պակաս ունեք։

Հոգեբանի խորհուրդը. ձեզ փոփոխությունների իրավունք տվեք և կյանքում ներդաշնակության հասնելու ձեր միջոցը գտեք։

4. Դուք ժամերով մնում եք սոցցանցերում

Ձեր խնդիրը գովեստի խոսքեր և ճանաչում ստանալու ցանկությունն է։

Հոգեբանի խորհուրդը. փորձեք կրճատել համակարգչի դիմաց ձեր անցկացրած ժամանակը՝ ազատ ժամանակը նվիրելով հարազատներին և մտերիմներին։

5. Դուք գիշերներն «արշավում եք» սառնարանի վրա

Հոգեբանների խոսքերով՝ գիշերային շատակերությունը խոսում է այն մասին, որ մարդը անուշադիր է իր և իր կարիքների նկատմամբ։ Բացի այդ՝ նա անընդհատ համեմատում է իրեն շրջապատի հետ։

Հոգեբանի խորհուրդը. դադարեք համեմատվել ուրիշների հետ, գտեք ձեր սեփական ուղին։

6. Դուք հակված եք իմպուլսիվ գնումների

Ձեր խնդիրը չափազանց զգայականությունն է։ Սա նաև վկայում է այն մասին, որ մարդը ներքին դատարկություն է զգում։

Հոգեբանի խորհուրդը. ձեր սրտով զբաղմունք գտեք և սովորեք սկսած գործն ավարտին հասցնել։

7. Դուք հեռուստացույցով աննպատակ դիտում եք ամեն բան իրար հետևից

Եթե դուք վերանայում եք ձեր սիրելի սերիալի բոլոր սեզոնները՝ փորձելով ժամանակ սպանել, ապա դուք պարզապես հոգնել եք կյանքի արագ ռիթմից։ Վտանգի սրված զգացողությունն ու փոփոխությունների նկատմամբ վախը ստիպում են ձեզ փոքր ժամանակվա նման «թաքնվել տնակի մեջ», մինչև որ բոլոր խնդիրները կլուծվեն առանց ձեր մասնակցության։

Հոգեբանի խորհուրդը. ձեր խնդիրներով կիսվեք ձեր մտերիմների հետ։ Նրանք կօգնեն ձեզ ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել