Իրենց գրավիչ զգալու և ինքնավստահությունն ամրապնդելու համար շատ աստղեր պատրաստ են ցանկացած զոհաբերության։ Կատարյալ տեսք ունենալու համար նրանք պատրաստ են նաև այնպիսի քայլերի գնալ, որը հասարակ մարդկանց շատ էկզոտիկ և անգամ տարօրինակ կարող է թվալ։

Դեմի Մուր

Դեմի Մուրը, ի տարբերություն շատ այլ աստղերի, երբեք չի ժխտել, որ իր գեղեցկությունը ոչ միայն բնության տվածն է, այլ նաև պլաստիկ վիրահատության արդյունքը։ Դերասանուհին պլաստիկ միջամտությունների վրա ծախսել է ավելի քան 250000 ֆունտ։ Բացի այդ՝ նա նաև շատ անսովոր վիրահատության է դիմել, ինչի շնորհիվ ծնկների շրջանի մաշկն ավելի ձգված է դարձել։

Նիկի Մինաժ

Երկրպագուները Մինաժին սիրում են ոչ միայն իր երգերի, այլ նաև իր կառուցվածքի։ Եթե նայենք երգչուհու ավելի վաղ ժամանակների լուսանկարները, ապա կարող ենք տեսնել, որ նա մի քիչ նիհարել է, ինչի արդյունքում ոտքերն ավելի գեղեցիկ են դարձել, և համացանցում վարկածներ կան, որ նա դիմել է լիպոսակցիայի օգնությանը։

Նիկին չի սիրում խոսել պլաստիկայի մասին։ Իր հարցազրույցների մեկի ժամանակ նա ասել է, որ երբեք պլաստիկ վիրահատության չի դիմել։ Անկախ այն հանգամանքից՝ աստղը երբևէ եղել է պլաստիկ վիրաբույժների մոտ, թե ոչ, միևնույն է, երկրպագուները նրան սիրում են իր վառ էներգետիկայի և ակտիվ երաժշտության համար։

Արիանա Գրանդե

Արիանա Գրանդեն արդեն վաստակել է իր տեղը համաշխարհային երաժշտական բեմում։ Ժպտերես դեռահասից նա վերածվել է շքեղ կնոջ և միլիոնավոր դեռահասների կուռքի։

Երգչուհին իր մարմնի փոփոխությունների մասին երբեք չի խոսում, սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է, որ քթի և կրծքերի պլաստիկ վիրահատության չի դիմել։

Դիտա ֆոն Թիզ

Դիտա ֆոն Թիզի իրանը 42 սմ է։ Բուրլեսկի թագուհին չի թաքցնում, որ այդ ամենին հասել է պլաստիկ վիրաբույժների օգնությամբ, որոնք հեռացրել են նրա ստորին կողոսկրերից մի քանիսը։

Էմանուել Բեար

Ֆրանսիացի դերասանը մի քանի տասնամյակ առաջ գեղեցկության էտալոն էր համարվում։ Սակայն ինքը՝ դերասանը, իրեն կատարյալ չէր համարում և մտածում էր շուրթերը մեծացնելու մասին։ Միջամտության ժամանակ բժիշկները սխալ թույլ տվեցին և հատուկ նյութի փոխարեն տեխնիկական սիլիկոն ներարկեցին, որը դեֆորմացրեց դերասանուհու վերին շուրթը և փոխեց բերանի ձևը։ Այս դեպքից հետո դերասանուհին ակտիվորեն պայքարում է պլաստիկ վիրաբուժության դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել