Գրող Օնորե դը Բալզակը սուրճի մեծ սիրահար էր և մեկ օրվա ընթացքում կարող էր խմել ավելի քան 50 բաժակ սուրճ։ Սակայն նա ուներ ևս մեկ կիրք՝ 30-անց գեղեցիկ կանայք։ Իզուր չեն բալզակյան անվանում հենց այդ տարիքը։

Ներկայացնում ենք Բալզակի 14 լավագույն մտքերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին։

  1. Խանդոտն իրականում ոչ թե իր կնոջն է կասկածում, այլ իրեն։
  2. Կինը ցանկացած տղամարդու երես այնքան լավ է ճանաչում, որքան ծովագնացը՝ բաց ծովը։
  3. Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս երբեք չի կարող սիրել նրան։
  4. Իր քայլվածքով կինը կարող է ցույց տալ ամեն ինչ՝ միևնույն ժամանակ չցուցադրելով ոչինչ։
  5. Ոչ ոք կնոջը չի սիրում երիտասարդության կամ տարիքի, գեղեցկության կամ տգեղության, հիմարության կամ խելքի համար․ նրան սիրում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ուղղակի, որովհետև սիրում են։
  6. Նա, ով կարողանում է կառավարել կնոջը, կղեկավարի նաև պետությունը։
  7. Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։
  8. Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։
  9. Կինը սիրում է ուրիշին պատկանող տղամարդու հանդեպ հաղթանակը։
  10. Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը։
  11. Աբսուրդ է կարծել, որ տղամարդը չի կարող միշտ երջանիկ լինել միևնույն կնոջ հետ։ Սա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժիշտին մի քանի ջութակ է հարկավոր, որպեսզի նա խաղա ներկայացումը։
  12. Կանանց բնորոշ է ապացուցել անհնարինը՝ հիմնվելով հնարավորի վրա, և մերժել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը։
  13. Կնոջ ամենաանկեղծ խոստովանության մեջ միշտ էլ տեղ է մնում լռության համար։
  14. Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել