Նոր Զելանդիայում նոր նախագիծ է սկսվել, որը կոչվում է «Ամրակապվիր և ապրիր»։ Այստեղ հավաքվում են բոլոր այն մարդկանց պատմությունները, որոնք ավտովթարի են ենթարկվել և ամրագոտիների շնորհիվ ողջ են մնացել։ Լուսանկարներում իրական ավտովթարների մասնակիցներ են, որոնց վնասվածքները վերստեղծվել են գրիմի միջոցով։

Այս շոկային լուսանկարները ցուցադրում են ամրագոտիների ողջ զորությունը։ Լուրջ ավտովթարների ժամանակ նրանք հաճախ թողնում են այսպիսի հետքեր․ այսպիսին է կյանքը փրկելու գինը։ Բարդ չէ գուշակել, թե ինչ ելք կունենաին ավտովթարները, եթե չլինեին ամրագոտիները։

Նմանատիպ լուսանկարներ ստեղծելու գաղափարը պատկանում է Նոր Զելանդիայի տրանսպորտային գործակալությանը։ Նախագծի հեղինակները սրանով ցանկանում էին նվազեցնել ավտովթարների հետևանքով մահացությունների թիվը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավտովթարների ժամանակ մահացությունների 90%-ը տեղի է ունենում այն պատճառով, որ ամրագոտիները կապված չեն լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել