Համաշխարհային բանկը ոոշում է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին ասված է ՀԲ-ի՝ մարտի 3-ին տարածված հայտարարության մեջ։

«Քանի որ COVID-19-ն ընդգրկել է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման գործում, նշվում է փաստաթղթում: Այդ ֆինասնավորումը կոչված Է օգնել անդամ պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել COVID-19-ի ողբերգական հետևանքներին հակազդելու համար»:

Կազմակերպությունում պարզաբանել են, որ միջոցները կօգտագործվեն «առողջապահության համակարգերի ամրապնդման գործում, այդ թվում՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար»: Խոսքը վերաբերում է ֆինանսական փաթեթին, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով և ցածր տոկոսով վարկերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել