24news.am-ը գրում է․

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ 

«1998 թվականն էր, այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Վիկտոր Դալլաքյանին ասել էր՝ ընտրական օրենսգիրքը բերեք, նայեմ։ Դալլաքյանն էլ առաջարկեց միասին գնալ։ Հիշում եմ՝ փոքրիկ սեղան էր, միասին հաց կերանք և այլն։ Ընտրական օրենսգիրքը թերթեց, ասաց՝ լավ ա, ուղղակի ուզում էի տեսնեի ֆիզիկապես կա՞, թե՞ չկա, թե չէ մեկ-մեկ զանգում, զեկուցում են, թե «կազարմեն» սարքել են, գնում, նայում եմ, հիմքերն էլ չեն լինում», - 24News-ին պատմեց Հրայր Թովմասյանը։ 

ՍԴ նախագահը նշեց, որ շատ չի շփվել սպարապետի հետ, սակայն քիչ շփումներն էլ բավարար էին՝ հասկանալու, թե ինչքան հայրենիք կար նրա մեջ։  
 
«Ցավ եմ ապրում, Վազգեն Սարգսյանը կենդանության օրոք շատ բան կարող էր տալ մեր երկրին։ Դժվար է», - նշեց  Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել