Facebook ընկերությունը Սիեթլի մասնաճյուղի աշխատակիցներին կոչ է արել մինչեւ մարտի վերջն աշխատել տնից այն բանից հետո, երբ աշխատողներից մեկի անալիզները կորոնավիրուսի դրական արդյունք են տվել: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը:

Հրատարակության համաձայն՝ մարտի 4-ին ընկերությունն աշխատակիցներին ծանուցել է կորոնավիրուսով վարակման դեպքի հայտնաբերման մասին եւ խորհուրդ է տվել աշխատել տնից: Բացի այդ, հաղորդվում է, որ Սիեթլում գրասենյակը փակ կլինի մինչեւ մարտի 9-ը:

«Մեր գրասենյակից մի աշխատակցի մոտ … COVID-19 է ախտորոշվել»,- մեջբերում է անում հրատարակությունն ընկերության ներկայացուցչի խոսքից:

Ավելի վաղ Amazon ընկերությունը նույնպես իր աշխատակիցներին խորհուրդ է տվել աշխատել տնից աշխատակիցներից մեկի մոտ վիրուսի հայտնաբերվելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել