Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 5-ին գերազանցել է 3,5 հազարը, մահացել է 107 մարդ: Այդ մասին հայտնել է YJC լրատվական պորտալը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3513-ի, զոհերի ընդհանուր թիվն ավելացել է մինչեւ 107»,-հայտնել է պորտալը:

Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին իր հերթին IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ իշխանությունները որոշում են ընդունել Իրանի ուսումնական հաստատություններում, համալսարաններում ու դպրոցներում պարապմունքները չեղարկել մինչեւ «Նոր տարի»:

Իրանում այն սկսվում է մարտի 20-ին, որից հետո ամանորյա արձակուրդներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել