Pastinfo.am-ը գրում է․

Շտապ օգնության մեքենան քիչ առաջ հիվանդանոց տեղափոխեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի մորը։ Նշենք, որ այս պահին ոստիկանության ծառայողները գտնվում են վերջինիս տանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Փաստաբանները հայտնել են, որ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով 5 տարեկան երեխան տուժել է և չի խոսում՝ վախենալու պատճառով։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես վայրագություն։

«Երբ որ ես մտա տուն և բարձրացա երկրորդ հարկ, տեսա ննջարանում՝ Արամ Վարդանյանի հինգ տարեկան թոռը, աղջիկ երեխա, մոր գրկին դողում է, իսկ դիմակավորված և զենքները բաց , ննջասենյակում գոռգոռացող ոստիկաններ։ Դա զարհուրելի էր »,- ասել էր Վարոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել