Hraparak.am-ը գրում է․

Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցով մեկ նիստ է տեղի ունեցել, հաջորդը նշանակվել է մայիսին։ Հիշեցնենք՝ Գրիգորյանը դատի էր տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ արձակուրդ լինելու ընթացքում իր լիազորությունները կասեցնելու համար: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չէր ծանուցվել։ Նրա կարգադրությամբ, ժամանակավոր համայնքապետ էր նշանակվել Արտակ Հարությունյանը՝ մինչև կայանային ընտրություններ։ Գրիգորյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի որոշումը։

Մեզ հետ զրույցում Նորայր Գրիգորյանն ասաց. «Մայիսի 21-ին ա նշանակվել նիստը։ Հիմա այդ ժամանակ երկրորդ դատն ա վարչական դատարանում։ Առաջին անգամ, որ ես գնացել եմ նիստին, երկրորդ կողմից եկել են Գարիկ Սարգսյանի փաստաբանը, նախկին ավագանու 2 անդամ, գործող ԺՊ-ն, մեկ էլ եկել էր մարզպետարանի Մկրտչյան Արթուրը, եկել էր տարածքային կառավարման նախարարության իրավաբան եւ մեկ էլ մի փաստաբան։ Մի 10 հոգով եկել էին։ Դատավոր Սամվել Հովակիմյանը լսեց մի ժամ, քանի որ ավագանու նախկին անդամներից մնացած 4-ը ներկա չէին, դրա համար հետաձգվեց։ Իրենք ասում էին, որ ես կառավարման իմ ժամանակ նիստեր չեմ անցկացրել, իմ փաստաբանն ասում էր, որ նիստեր անցկացրել եմ, արձանագրություններն էլ ուղարկվել է մարզպետարան։ Դատավորն էլ ասաց՝ մյուս անդամներին կանչենք, իրենց էլ լսենք։ Էս երկրում օրենքը պիտի հաղթի՞, թե չէ, եթե չէ, թող փակեն բոլոր շենքերը, գնան, նստեն իրենց տները»։

Նորաշենի ավագանու անդամ Սամվել Մինասյանն էլ նշեց, որ համայնքում նոր ընտրություններ տեղի չեն ունենալու՝ պայմանավորված Նորայր Գրիգորյանի հայցադիմումով․ «Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան, քանի որ գործը ընթաքցի մեջ է, դրա համար ընտրություն չեն նշանակում, իսկ թե դատարանը ինչ կանի, դա էլ է մեզ համար պարզ։ Հլը չսկսած տեղափոխեց մայիս։ Մայիսից հետո կտեղափոխի օգոստոս, հետո մյուս տարի ու տենց կգնա։ Թե իրենց վրա ազդելու բան կա, դա մեր ԶԼՄ-ներն են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել