Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ ևս 3 անձի մոտ հայտաբերվել է կորոնավիրուս։ Նրանք բոլորը իրանական Ղոմ քաղաքի համալսարանի ուսանողներ են, որոնցին մեկը Գերմանիայի, իսկ երկուսը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն Ադրբեջանում հասել է 6-ի, իսկ 500 մարդ գտնվում է կարանտինի մեջ։

Իրավիճակը Իրանում կորոնավիրուսի տարածման առումով ևս բարդ է։ Ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների՝ երկրում կորոնավիրուսի վարակը հաստատված է 3513 մարդու մոտ։ Մահացածների թիվը 107 է։ Առողջապահության նախարար Սայիդ Նամիկը IRINN հեռուսաընկերությանը հայտնել է, որ դպրոցներում և ուսումնական մյուս հաստատություններում արձակուրդները կերկարաձգվեն մինչև մարտի 20-ը։

Հավելեմ, որ մեր հարևան Վրաստանաում այսօր ևս մեկ մարդու մոտ է հաստատվել կորոնավիրուս, որի արդյունքում հիվանդների թիվը հասել է 4-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել