Hraparak.am-ը գրում է․

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցների կազմակերպած հերթական բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց շարունակվում է։

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Փաշինյանի հետ, նշում են, որ ցանկություն չունեն հանդիպելու նախարար Արսեն Թորոսյանի հետ, քանի որ նախորդ ակցիայի ժամանակ Թորոսյանը, ըստ կենտրոնի անձնակազմի, իրենց չհանդիպելու համար դուրս է եկել կառավարության շենքի հետևի մուտքից։

«Մենք գնում ենք ոչ թե առողջապահության ոլորտի հզորացմանը, այլ առողջապահության ոլորտի կազմաքանդմանը։ Ես անձամբ ընտրել եմ վարչապետին՝ հավատալով, որ ունենալու ենք լավ Հայաստան, բայց ես մինչև էսօր էլ վստահ եմ՝ Արսեն Թորոսյանը ապատեղեկատվություն է իրեն տալիս, ուզում է կազմաքանդի այն ձեռքբերումները, որ մենք 2018-ին ունեցել ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել