Ազգային ժողովը մարտի 5-ին առաջին ընթերցմամբ քվեարկեց «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Քվեարկության ժամանակ 92 պատգամավոր կողմ քվեարկեց, 2-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ մնաց:

Օրենսդրական փաթեթը իրավասու մարմնին՝ գլխավոր դատախազությանը հնարավորություն է տալիս համապատասխան հիմքերի առկայությամբ ուսումնասիրելու գույքի ձեռքբերման օրինականությունը եւ այն բռնագանձելու պահանջով հայց ներկայացնել, եթե հայտնաբերվի, որ ձեռք բերված գույքը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայումս գերազանցում է 25 մլն դրամի շեմը: Այս օրենսդրական նախաձեռնության նպատակն է, հեղինակների հավաստիացմամբ, տնտեսական շրջանառությունից ապօրինի գույքը հանելը եւ այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելը, իսկ դրա բացակայության դեպքում՝ պետությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել