Կհիշե՞ք՝ մի քանի ամիս առաջ մի տխրահռչակ քարոզիչ հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ուժով պիտի 18 տարեկանը լրանալուն պես բոլոր աղջիկներին զրկեն կուսությունից: Սույն անձն իր հրապարակային տխրահռչակությունը ձեռք էր բերել, երբ Ստամբուլյան կոնվենցիայի գովազդման նախնական փուլում հորինում էր կանանց հանդեպ բռնության մասին հեքիաթներ և դրանք հանրությանն էր հրամցնում որպես իրական դեպքեր: Դե, կոնվենցիան էլ կոչված է, իբր թե, պայքարելու այդ բռնության դեպքերի դեմ: Այն փաստը, որ բուն բռնությունը հորինված է, և որ ուրիշ ոչ մի երկրում կոնվենցիայի ընդունումը չի հանգեցրել բռնության դեպքերի նվազեցման, այլ հակառակ էֆեկտ է ունեցել, այս քարոզչության հովանավորները հաշվի չեն առել:

Հաշվի չառնելն էլ շատ բնական է, քանի որ բուն բռնությունը կամ դրա քանակի նվազեցումը երբեք օրակարգում չի էլ եղել: Օրակարգում ավանդական սոցիալական օղակների քայքայումն է, տվյալ դեպքում՝ ընտանիքի ինստիտուտի: Ըստ այդմ, ընտրվել է շատ հարմար մի քարոզիչ, ով իր կենսագրությամբ առավել հարմար է ընտանիքի գաղափարը «գարլախելու» համար: Կեղծիք տարածելու վրա բռնվելը հովանավորներին հազվադեպ է հետաքրքրում: Կա նպատակ, կա բյուջե, ուրեմն պետք է անշեղորեն հետևել «մեթոդիչկային»: Ի՞նչ էական է, որ ՀՀ ոստիկանությունը հաստատել է այդ ամենի կեղծ լինելու փաստը:

Հիշյալ «մեթոդիչկայի» քայլերից մեկը «բռնության» քարոզիչներին հերոսացնելն է, ըստ այդմ, ԱՄՆ պետդեպը հիշյալ տխրահռչակին անվանել է տարվա 12 ամենախիզախ կանանցից մեկը, որովհետև պետդեպի համար ոչ թե արկերի տակ Արցախյան շարժումը ղեկավարած Ժաննա Գալստյանն է խիզախ, այլ բռնության մասին կեղծ նամակներ հրապարակող ու շատ կասկածելի կենսագրություն ունեցող մեկը:

Ըստ նույն «մեթոդիչկայի»՝ սույն քարոզիչը շուտով կհանդիպի իր ադրբեջանցի «կոլեգայի», այդ 12-ից ևս մեկի` Շահլա Հումբատովայի հետ ու կքննարկի երկու երկրների կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում ադրբեջանցի «փախստականների» Արցախ «վերադարձնելու» անհրաժեշտությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը թող պատրաստվի նրան, որ իրենց այդ «հերոսուհին» է դառնալու իրենց դեմքը ՀՀ-ում` դրանից բխող բոլոր «հուզիչ» հետևանքներով հանդերձ:

Հ.Գ. Այս ամենում ցինիզմի գագաթնակետն այն է, որ ԱՄՆ պետդեպն իր կայքում պնդում է, որ սույն անձը հանդիսանում է «մտավոր զարգացման հետ խնդիր ունեցող երեխաների սատարող»: Էս վերջին մեջբերումը լավ հիշեք ու տեսեք` ինչ ա շուտով լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել