Այս զույգն ապրում է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում։ Նրանք սրճարաններում և բարերում անընդհատ ռոմանտիկ դրվագներ են խաղարկում, որպեսզի հաստատության հյուրերը նրանց անվճար խմիչք հյուրասիրեն։

Կորին Միլլերը և Ադամ Քերոլը միասին մեկնում են Ատլանտա, որպեսզի նշեն աղջկա ծնունդը։ Այդ ժամանակ նրանք ընդամենը մեկ ամիս էին ճանաչում միմյանց և բավականին քիչ ֆինանսներ ունեին, այդ պատճառով զույգը գումար խնայելու խորամանկ միջոց գտավ. որոշեցին, որ տղան կեղծ առաջարկություն պիտի անի իր ընկերուհուն։

Լուսանկարում, որն արվել է բարերից մեկում, Քերոլը ծնկի է եկել Միլլերի առջև և ամուսնության առաջարկ է անում։ Միլլերը ձևացնում է, որ անակնկալի է եկել, և աջ ձեռքով փակում է իր երեսը։ Այնուհետև նա առաջ է ձգում իր ձախ ձեռքը և գլխով անում, որից հետո Քերոլը նրա մատին մատանի է դնում։

Այդ ամենը տեղի է ունենում բարի այլ այցելուների ներկայությամբ։ Երբ զույգը գրկախառնվում է, ականատեսները սկսում են ծափահարել և շնորհավորել նրանց։

Արդյունքում Միլլերի և Քերոլի պլանը աշխատեց. անծանոթ մարդիկ սկսեցին հյուրասիրել նրանց։

Ավելի ուշ նրանք այցելում են մեկ այլ բար, որտեղ կրկնում են նույն սցենարը։ Այնտեղ նրանց նույնպես հյուրասիրում են։

Կես տարի անց՝ իր ծննդյան օրը, Քերոլը Միլլերին անակնկալ է անում և արդեն իրական առաջարկություն է անում նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել