Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ է 89 միլիոն բժշկական դիմակ և 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց: Ինչպես նշված է ԱՀԿ-ի տարածած հայտարարությունում, պաշտպանական միջոցների պակասը սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքը:

Ըստ կազմակերպության՝ աճող պահանջարկի բավարարման համար արդյունաբերությունը պետք է 40 տոկոսով ավելացնի պաշտպանական միջոցների արտադրությունը: ԱՀԿ-ն ընդգծում է, որ այդ միջոցների մատակարարումների ընդհատումները «վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել