Hraparak.am-ը գրում է․

Վրաստանը կորոնավիրուսի մարտահրավերի հետ կապված՝ հայտարարել է, որ պատրաստվում են տեղում դիմակների արտադրություն հիմնել։ Այլ երկրներ ևս, այս թվում՝ Ռուսաստանը գնացել են կամ պատրաստվում են գնալ այդ ճանապարհով։ Ինչու՞,  ուրեմն,  հայերս, որ հայտնի ենք բիզնեսում մեր նախաձեռնողականությամբ, ուշացրինք։ Հարցն ուղղում ենք Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին։ Վերջինիս խոսքով՝ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Նախ, նրա խոսքով, ամեն տեսակի դիմակը չէ, որ «էդ գործի համար պիտանի է», առավել արդյունավետ են՝ եռաշերտ, վիրահատությունների համար նախատեսված բարձրորակ դիմակները, և մյուս կողմից էլ, Վրաստանում էլ, փաստ չէ, որ հետագայում այդ դիմակները պահանջարկված են լինելու։ 

Բայց Մակարյանը չի թաքցնում․«Հայաստանում ավելի շատ գնացին էն ճանապարհով, որ չնախաձեռեռնեցինք և էդ թեմայով ոչ մասնավոր սեկտորը մտածեց, ոչ պետությունը, որը կարող էր հորդորել ու մոտիվացնել, չարեց, որ Հայաստանում դիմակների դիֆիցիտ չառաջանար ու դա էլ է ցույց տալիս, որ էական պլանավորում չի եղել։ Այսինքն՝ ներկրողներին հրահանգներ չեն տրվել, որ ամեն դեղատուն գոնե կրիտիկական x քանակությամբ ներկրեր ու պահեր։ Մենք դեֆիցիտի մասին գիտեինք, լսում էինք» ։

Մակարյանը նշեց՝ փոխարենը, արդեն 1․5-2 ամսից ավելի, մարդիկ, կազմակերպություններ, շրջում էին դեղատներով ու մեծ քանակներով գնելով դիմակները՝  դրանք կամ ուղարկում էին Չինաստան՝ իրենց բարեկամներին, կամ վաճառում տասնապատիկ թանկ գնով։

Նրա խոսքով՝ մի շրջան կար, երբ Չինաստանը օրական տասը միլիոն հատ դիմակի պահանջարկ ուներ։ Ամփոփելով՝ Մակարյանն ասաց, թե այլ թեմա է, թե մեր այս անպատրաստ վիճակից ովքեր և ինչպես օգտվեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել