Panorama.am-ը գրում է․

«Թափառող շներին պետք է մեկուսացնել, փորձել նրանց միջից մարդկանց կողմից առաջացրած վախը հանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Վերջինիս խոսքով, կենդանիներին մեկուսացնելու փոխարեն, կենդանիների որոշ պաշտպաններ սոցցանցերում ատելության քարոզ են անում, սկսում են անիծել և մեղադրել մարդկանց՝ կենդանիների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի համար։

«Մի շատ վտանգավոր վիճակ է, որ մարդիկ կենդանիների նկատմամբ օբյեկտիվորեն ատելություն են կուտակում, որովհետև իրենք պաշտպանված չեն,  ՀՈԱԿ-ը չի աշխատում, իսկ «Դինգոն» փոխանակ ասի՝ կենդանիները մեղք են, էս վիճակով պահելը սխալ է, հարձակվում է մարդկանց վրա, որոնց ընտանիքի անդամներին կծել են շները։ Իմ վրա էլ են վերջին շրջանում հարձակվել շները։ Բայց ես ոչ միայն նրանցից չեմ վախենում, այլ նաև ունեմ շուն»,- ասաց Սամսոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել